Վաչե Տերտերյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցչին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն օգոստոսի 8-ին հանդիպել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) պաշտպանության գործառույթների համակարգող Ինսկե Վանդորմաելին։ Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Փոխնախարարը գոհունակություն է հայտնել մարդասիրական ոլորտում Կոմիտեի կողմից Հայաստանին ցուցաբերած անգնահատելի աջակցության համար՝ ընդգծելով սահմանամերձ բնակավայրերում քաղաքացիական անվտանգության բաղադրիչի բարձրացման և այլընտրանքային տնտեսական ակտիվության խթանմանն ուղղված ծրագրերը։
Վաչե Տերտերյանը կարևորել է թիրախային բնագավառում ԿԽՄԿ-ի փորձառության ու գիտելիքների ինստիտուցիոնալացումը Հայաստանի օրենսդրական և նորմատիվային դաշտում՝ ընդհուպ կոմիտեի հետ համատեղ իրականացվող քաղաքացիական պաշտպանության համայնքահեն միջոցառումների թղթակցումը ՏԻՄ-երի զարգացման ծրագրերի հետ: