211652_close_icon
views-count1214 դիտում article-date 15:07 21-08-2019

Մակրոնը պաշտպանել է ՌԴ-ին G7 հրավիրելու Թրամփի ձգտումը. CNN

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփին՝ Ռուսաստանի մասնակցությամբ G8-ի ձևաչափին վերադառնալու նրա ձգտման հարցում: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների ղեկավարի վարչակազմի մի աղբյուրի։ Հեռուստաընկերության տվյալներով՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարներն օգոստոսի 20-ի երեկոյան հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում համաձայնության են եկել այն բանի շուրջը, որ 2020 թականին Ռուսաստանի մասնակցությունը «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովին նպատակահարմար կլինի: CNN-ի աղբյուրի տվյալներով՝ 2020 թվականին Ռուսաստանին հրավիրելու գաղափարով հանդես է եկել անձամբ Մակրոնը;

Նմանատիպ նյութեր