Երևանում կկայանա հանրահայտ երաժիշտ Սոսո Պավլիաշվիլիի և Նավերեյ Օրքեսթրայի մենահամերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մեցցո Պրոդաքշնը և Մարզահամերգային համալիրը ներկայացնում են հանրահայտ երաժիշտ Սոսո Պավլիաշվիլիի և Նավերեյ Օրքեսթրայի մենահամերգը, որը կկայանա սեպտեմբերի 17-ին, ժամը 19:00, Մարզահամերգային համալիրում։
Ներկայանցվելու է Սոսո Պավլիաշվիլի նոր ալբոմը, որտեղ ընգրկված են նոր երգեր, ինչպես նաև սիրված երգերի նոր մշակումներ։
Հաճելի փաստ է, որ Սոսոյին նվագակցելու է հայ երաժիշտներից կազմված խումբը, որոնց թվում է նաև հայ հատնի շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանը։
Սոսոն նոր ծրագիրն ու ալբոմը անվանել է «Կյանքը դա հրաշք է» («Жизнь это каиф»)։
Ինչպես նշեց Սոսո Պավլիաշվիլին իր ուղերձում՝ հրաշքը տեղի կունենա հայ հանդիսատեսի ու իր հանդիպման ժամանակ։