35837 դիտում
16:11 23-09-2017
Երևանում կկայանա սիրված ու ճանաչված դուդուկահար, ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Սեյրանյանի երկար սպասված մենահամերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 5-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա դուդուկահար, ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Սեյրանյանի երկար սպասված մենահամերգը:
Երաժշտի վերջին մենահամերգը Forbidden Saints խմբի հետ Երևանում կայացել է 2012 թվականին Հանրապետության հրապարակում` սեպտեմբերի 21-ին Անկախության օրվա առթիվ: Առաջիկա մենահամերգի բոլոր մանրամասները Կամո Սեյրանյանը վստահել է [url=http://meganews.am/]Meganews [/url]լրատվականին:
«Համերգին պատրաստվում ենք արդեն մոտ երկու տարի: Այս ընթացքում աշխատել ենք գործիքավորումների վրա` իմ ընկերների՝ Արտակ Հակոբյանի, Կարեն Անանյանի և Մարտին Ուլիխանյանի հետ: Մտածել ենք ամեն մի մանրուքի մասին: Վստահ եմ, որ հանդիսատեսը շատ է հավանելու ամեն բան: Համերգային ծրագիրը շատ բազմաժանր է լինելու: Բեմում այդ օրը հնչելու են դասական գործերից մինչև ժողովրդական ստեղծագործություններ, լինելու է նաև միջնադարյան տաղեր: Ի դեպ, բոլոր հին ստեղծագործությունները նոր շնչով եմ մատուցելու, իսկ սաունդթրեքերը, որոնք ես եմ նվագել, այդ օրը նոր գործիքավորմամբ եմ կատարելու»,- պատմեց Կամո Սեյրանյանը:
Համերգի դիզայներն է Դավիթ Հովակիմյանը: Դուդուկահարի խոսքով` բեմում կլինի մոտ 150 երաժիշտ: Նրանցից մի քանիսը հայ հանդիսատեսին ծանոթ են որպես Յանիի խմբի երաժիշտներ: 40-50 տոկոս երաժշտությունների համար բեմադրվել են պարային համարներ, որոնք կատարելու են Ա․ Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները, «Բերդ» պարային համույթը և հատուկ Վրաստանից հրավիրված` «Մետեխի ազգային» բալետը:
«Հայաստան են ժամանելու նաև աշխարհահռչակ շեփորահար Ռամոն Ֆլորեսը, ռուս թավջութակահար Ալեքսանդր Ժիրովը, մեր հայրենակից Արմեն Մովսիսյանը, հարվածային գործիքներ` Արջի Պիենան, ով ունի երեք Գրեմմի և աշխատել է Ռիկի Մարտինի, Շակիրայի հետ, բաս կիթարիստ` Գաբրիել Վիվասը, ով երկար տարիներ Շակիրայի երաժշտական պրոդյուսերն է եղել, կիթառահար` Ռե Ռիոս Կուբան: Նրանց միանալու են և ինձ նվագակցելու են Պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը` Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, «Հովեր» երգչախումբը և հանրապետության ժողովրդական գործիքների լավագույն վարպետները: Մոտ երկու ժամ տևողությամբ համերգը լի է լինելու անակնկալներով: Փակագծերը Կամո Սեյրանյանը բացել չի ուզում, բայց իր հանդիսատեսին խոստանում է անմոռանալի երեկո:
Մենահամերգի գլխավոր հովանավորն է «Տաշիր Գրուպ»-ը, աջակիցներն են` «Լյուդինգ» ընկերությունը, «Imperial» հյուրանոցը, «PanArmenia Media Holding»-ը: Մենահամերգի ինֆորմացիոն հովանավորներն են` [url=http://meganews.am/]meganews.am[/url]-ը և [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը: Վերջում Կամո Սեյրանյանն անկեղծանում է. Իմ մտերիմներից կա մեկը, ով մենահամերգի հետ կապված ցանկացած հարցում իմ կողքին է և շատ է ինձ օգնել այս երկու տարվա ընթացքում, բայց նրա անունը չեմ ցանկանում բարձրաձայնել: Նրանից էլ անչափ շնորհակալ եմ:
[img]http://shamshyan.com/ups/images/0830567001506168969811259.jpg[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
60465 դիտում
09:35 20-12-2016
Ինչո՞ւ ճանաչված և սիրված դուդուկահար Կամո Սեյրանյանը «փոխեց մասնագիտությունը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
754 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
859 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
601 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին