1577 դիտում
20:00 20-08-2019
Համահայկական խաղերի մասնակիցներն այցելել են «Օրրան» բարեգործական հասարարական կազմակերպության գրասենյակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Համահայկական 7- րդ ամառային խաղերի մասնակիցներն այցելել են «Օրրան» բարեգործական հասարարական կազմակերպության գրասենյակ: Օրրանցիներն աղուհացով են դիմավորել սիրելի հյուրերին, որոնց ողջույնի խոսքով դիմել է կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը:
«Այս հանդիպումը շատ կարևոր է: Անապահով ընտանիքի երեխաներին հարկավոր է ոչ միայն նյութական օգնություն, այլ նաև բարոյական աջակցություն, որն այս պահին անում եք դուք»,- ասել է Արմինե Հովհաննիսյանը:
Համահայկականի մարզիկները դատարկաձեռն չեն այցելել «Օրրան»: Նրանք երեխաների համար տարել են բազմաթիվ նվերներ, այդ թվում՝ դպրոցի համար անհրաժեշտ իրեր:
Հանդիպման ընթացքում մարզիկներն «Օրրանի» սաների հետ երգել են, պարել, պաղպաղակ հյուրասիրվել:
Հրաժեշտ տալիս հյուրերն օրրանցիներին խոստացել են, որ անհամբեր կսպասեն Համահայկական հաջորդ խաղերին և դարձյալ սիրով այցի կգան նրանց:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2442 դիտում
16:20 01-06-2018
Նախագահը տիկնոջ հետ այցելել է «Օրրան» բարեգործական կազմակերպություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
511 դիտում
20:21 25-04-2024
ՀՀ ԳԱԱ-ն և Աթենքի ակադեմիան համագործակցության հուշագիր են ստորագրել
886 դիտում
20:10 25-04-2024
Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է
511 դիտում
20:08 25-04-2024
Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում