211652_close_icon
views-count1570 դիտում article-date 16:03 20-08-2019

Տեսչական մարմինը լորերի ապօրինի որսի դեպք է հայտնաբերել

Որսագողության դեմ պայքարի միջոցառման շրջանակում իրականացվող հերթական շրջայցի ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցներն օրերս Արմավիրի մարզում հայտնաբերել են ապօրինի որսի դեպք։ Ինչպես տեղեկացրին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, քաղաքացիներ Ա.Ս.-ն և Ա.Ս.-ն մինչև որսաշրջանի բացումը որսացել էին 9 հատ լոր։ Նրանց մոտ հայտնաբերվել են երկու որսորդական հրացաններ, որոնք առգրավվել են։ Տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ: Ապօրինի որսի կանխարգելման վերահսկողական շրջայցերը շարունակվում են:

Նմանատիպ նյութեր