45477 դիտում
22:39 19-08-2019
Լոռու մարզում տեղի ունեցավ ավանդական դարձած խորովածի փառատոնի 11-ամյա հոբելյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 18-ին, Լոռու մարզի Ախթալա քաղաքի մարզադաշտում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած խորովածի փառատոնի 11-ամյա հոբելյանական միջոցառումը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փառատոնին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերից ժամանած 44 տաղավարներ: Ներկայացված էին մրցութային անվանակարգեր:
Ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը, Լոռու մարզի Թումանյանի ոստիկանապետ Լեռնիկ Գիգոլյանն ու հարյուրավոր այլ հյուրեր:
Խորովածի փառատոնի մրցույթի բացարձակ հաղթող ճանաչվեց «Օրիգինալ Ռեստորան» թիվ 9 տաղավարը: «Լավագույն համ» անվանակարգում հաղթող ճանաչվեց 6-րդ տաղավարի «Բոքոնիկ Թիմ»-ը, «Լավագույն տեսք» անվանակարգում հաղթող ճանաչվեց 4-րդ տաղավարի «Քեֆո» հյուրանոցառեստորանային համալիրի թիմը, իսկ «Լավագույն համ» անվանակարգում՝ 10-րդ տաղավարի «Հատիս» թիմը:
Փառատոնը ուղեկցվեց մշակութային գեղեցիկ կատարումներով, կենդանի երգ-երաժշտությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 305+
305+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
22814 դիտում
15:04 27-03-2024
Արտակարգ գողություն՝ Երևանում․ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի բակից գողացել են 17 մեղվափեթակներ