Ռուսաստանում 16-ամյա պատանին կացինով սպանել է իր ընտանիքի անդամներին և ինքնասպան եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի Ուլյանովսկի շրջանի Պատրիկեևո գյուղում աննախադեպ դաժան ողբերգություն է գրանցվել. 16-ամյա պատանին կացինով սպանել է իր ընտանիքի անդամներին, որից հետո ինքնասպան է եղել:
Ողբերգությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Իրավապահ մարմինները գյուղի տներից մեկում հայտնաբերել են 5 դի, իսկ տնից 500 մետր հեռավորության վրա՝ պատանու դին:
Նախնական տեղեկություններով, պատանին կացինով սպանել է իր պապիկին, տատիկին, մորը և մանկահասակ, 4-ամյա քրոջն ու եղբորը:
Մարդասպան տղան մահից առաջ երկտող է թողել, որտեղ նշված է եղել, որ ցանկանում է կյանքին վերջ տալ, սակայն շատ ծանր է տանում, որ հարազատները դրա պատճառով խորը վշտի մեջ կհայտնվեն, ու որպեսզի նրանք ծանր ապրումներ չունենան, որոշել է հարազատներին իրե հետ տանել:
Տղայի հայրը, որը ընտանիքի հետ չէր բնակվում, պատմել է, որ 16-ամյա պատանին չափազանց խելացի, հանգիստ և կրթված էր: «Նա գերազանցիկ էր, մասնակցել է խելացիներին տարածաշրջանային ծրագրին, բազմաթիվ օլիմպիադաների մասնակից էր»:
Ըստ տեղի բժշկական ծառայությունների, ինչպես նաև ազգականների, համադասարանցիների, տղան նախկինում հոգեկան առողջության հետ կապված որևէ խնդիր չի ունեցել