211652_close_icon
views-count33358 դիտում article-date 15:53 18-08-2019

«Միլպետն ասաց՝ ստից է անում». Շատինում մահացած 32-ամյա կնոջ հարազատները մանրամասներ են պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ. NEWS.am

Օգոստոսի 15-ին Շատին գյուղում ոստիկանների ներխուժումից հետո մահացած 32-ամյա Քրիստինե Հայրապետյանի հարազատները կնոջ մահվան համար մեղադրում են Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Արմեն Հարությունյանին: Մահացած Քրիստինեի եղբայրը [url=https://news.am/arm/news/529137.html?fbclid=IwAR0ZefPLHFZ806VyS14XjrTM9Y-ZKyjZq_h1Aw9LWcDud4D201K9NYAxU9o]NEWS.am[/url]-ի հետ զրույցում պատմեց, որ քույրը նոր էր սրտի վիրահատություն տարել, եւ քանի որ նրա ընտանիքը զբաղվում էր անասնապահությամբ եւ սարում է գտնվել, իրենք են քրոջ խնամքով զբաղվել: «Իմ քրոջ մահվան միակ պատճառը եղել է Եղեգնաձորի բաժնի պետը` Հարությունյանը, ու իր անձնակազմը, ես չեմ լռելու, բողոքելու եմ մինչեւ վերջ, գնալու եմ Ազգային անվտանգություն, Դատախազություն, մինչեւ անգամ պատրաստ եմ հացադուլի` մինչեւ Փաշինյանն ինձ չլսի»,-ասաց նա: Մահացածի եղբայրը պատմեց, որ խնդրո առարկա բնակարանը, որտեղ իրենք ապրում են շուրջ 30 տարի, դպրոցից են իրենց հատկացրել: Նույն շենքում 2 սենյակ են հատկացրել նաեւ երաժշտության ուսուցչուհուն, ոստիկաններն էլ ցանկացել են այդ սենյակները տրամադրել երաժշտության ուսուցչուհուն: «Մարզպետին էլ էի նամակ գրել, վարչապետին էլ, բայց ոչ մի արձագանք, եւ եղավ այն, ինչը չպետք է լիներ»,- ասաց նա: Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/529137.html?fbclid=IwAR0ZefPLHFZ806VyS14XjrTM9Y-ZKyjZq_h1Aw9LWcDud4D201K9NYAxU9o]այստեղ [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր