211652_close_icon
views-count501 դիտում article-date 17:48 24-09-2019

«Այլևս հանդուրժելն անհնար է». բնակիչները դեմ են Շատինում փոքր ՀԷԿ-ի կառուցմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հարգելի լրագրող, դիմում ենք ձեզ շատ կարևոր մի հարցով, որն արդեն ահնար է տանել և խնդրում ենք տարածել մամուլով: Մենք հասկանալի պատճառներով չենք ներկայանա, բայց ընդունեք մեզ որպես Վայոց Ձորի մարզի Շատին համայնքի բնակիչներ, որոնք տարիներ շարունակ համբերել են տարածաշրջանում արդեն 7 և ավել տարի կառուցած և գործունեություն ծավալած և ծավալող մի հիդրոկայանի, որն ապօրինի է կառուցվել և ամեն կերպ խանգարել է մեզ, մեր տնտեսությանը, մեր ոռոգմանը՝ ամեն ինչով, մեզանից միայն տարել է և փոխարենը որևէ բանով չի օգնել: Խոսքը վերաբերվում է «Եղեգ» ՓՀԷԿ-ին, որի շահագործումը տրված է «Եղեգհէկ» ՍՊԸ-ին: Դեռևս 2012 թվականին, երբ այդ հիդրոկայանի ղեկավարությունը սկսեց շինարարական աշխատանքները, մենք դեմ էինք արտահայտվել, դա վկայող կոնկրետ տեսանյութ կա, մամուլն անրադարձել էր: Այսինքն՝ մենք դեմ էինք, որ կառուցեն, վերցրել են ապօրինի ստորագրություններ են հավաքել, որ իբրև իրավունք ունեին, բայց դա սուտ է, կրկնում ենք, տեսանյութ կա, որին կարող եք ծանոթանալ: Եվ, իհարկե, այն ժամանակ այդ հիդրոկայանը հնարավոր էր ապօրինի կառուցեին, քանի որ այդ ժամանակ դրա սեփականատերերը կա՛մ միլիարդատերեր էին, կա՛մ նախարարներ: Այո, ՀՀ էկոնոմիկայի նախարար էր այն ժամանակ Սուրեն Կարայանը, ով այդ հիդրոկայանի սեփականատերերից է: Դե հավանաբար հենց նա էլ օգտագործել էր իր կապերն ու հնարավորությունները, առանց մեր շահերը հաշվի առնելու, առանց մեր կարծիքները լսելու, առանց մեր համաձայնությունը ստանալու վերցրել էր և այդ հիդրոկայանը կառուցել: Մենք այլևս չենք կարող տանել այդ հիդրոկայանի առկայությունը: Իրենց պատճառով այսօր շատերը հեռանում են գյուղերից: Այլևս հանդուրժելն անհնար է: Խնդրում ենք իրազեկեք հանրությանը, պետք է օր առաջ դադարեցնել այս անօրինականությունը: Կանխավ շնորհակալ ենք… [b]Վայոց Ձորի մարզի Շատին համայնքի բնակիչներ[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր