211652_close_icon
views-count5568 դիտում article-date 19:57 17-08-2019

Դավիթ Շահնազարյան․ Նպատակը ակնհայտ՝ հասնել Բակո Սահակյանի հրաժարականին և հեղափոխությունը արտահանել Արցախ․ Yerevan.today. ՏԵՍԱՆՅՈՒԹ

BBC-ի հայտնի հարապարակումից հետո մամուլը գրեց, որ իշխանությունը ամեն գնով փորձում է փաստարկներ գտնել գեներալ Սամվել Կարապետյանին (Օգանովսկի) ձերբակալելու համար: Ինչ հետևանքներ կարող է ունենալ իշխանության նման քայլը, արդյոք գեներալների հետապնդումները կոնկրետ նպատակ են հետապնդում, ինչ արձագանք կտա այս ամենին հանրությունը: Այս հարցերի շուրջ զրուցել ենք պետական, քաղաքական գործիչ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանի հետ: - [b]BBC-ի հայտնի հրապարակումից հետո մամուլը գրեց, որ իշխանությունն ամեն գնով փորձում է փաստարկներ գտնել գեներալ Սամվել Կարապետյանին (Օգանովսկի) ձերբակալալելու համար: Եթե մեկնաբանենք այս իրողությունը, այս ներքին խմորումները գեներելին ամեն կերպ հետապնդելու քրգործ հարուցելու, ինչպե՞ս կմեկնաբանեք, և եթե սա իրականություն դառնա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ: [/b] - Նախ կարճ BBC-ի հայտնի աղմկահարույց հրապարակման մասին: Դա Հայաստանի իշխանությունների կողմից կազմակերպված հրապարակում էր, մի քանի հանգամանքների հետ կապված: Առաջինը, որ մարտի 1-ի գործով բառիս բուն իմաստով խայատառակ են լինում, և ոչ միայն Հայաստանում այլ միջազգային հանրության մոտ, Եվորպական մի քանի իսնտիտուտներում, Վենետիկի հանձնաժողովում,ՄԻԵԴ-ում՝ անհեթեթ մեղադերանքներով: 2-րդ՝ Փաշինյանը վարչապետ դառնալու առաջին օրվանից տարել է Արցախի և բանակի դեմ ուղղված քաղաքականություն, քարոզչություն, և նա կոնկրետ ծրագրեր ուներ այսպես կոչված հեղափոխության արտահանումը Արցախ, և պատրաստում էր այնտեղ մեծ ապակայունացում իրեն ենթակա քաղաքական, ռազմական գործիչի կողմից, Սամվել Բաբայանի մասին է խոսքը, բայց երբ նա հանդիպեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից այն անձանց կողմից, որոնք անկախ նրանից Արցախի հանրապետության պետական պաշտոնի են թե ոչ , այնտեղ ինստիտուտներ են, օրենքի շրջանակներում շատ կոշտ միջոցներ են կիրառվելու, և չի թույլատվրում որևէ ապակայունացում, դրանից հետո նա իր տակտիկան մարտավարությունը փոխեց, որոշեց գնալ Արցախ այնտեղ անհեթեթ ելույթ ունենալ: Նա փորձում է նախապատարաստել հասարակական կարծիք այն անձանց դեմ, որոնք Արցախում ինստսիտուտներ են, տվյալ դեպքում Սամվել Կարպետյանի՝ Օգանովսկու դեմ: Դուք տեսաք, որ BBC-ի հրապարակումից անմիջապես հետո իրեն ենթակա մամուլն անմիջապես սկսեցին այդ քարոզարշավը, բայց դա և հանրության կողմից և իր ենթակայության տակ գտնվող մամուլի կողմից բավական կոշտ արձագանքի արժանացավ և այդ հասարակական կարծիքը նրան չի հաջողվել ստեղծել: ինչևէ նա որևէ կերպ չի դադարեցրել իր ծրագրերը, որ ուներ և նա շարունակում է: Ձևերն է փոխել: Նպատակը ակնհայտ՝ հասնել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականին և հեղափոխությունը արտահանել Արցախ, նոր Հայաստան կոչվածը դարձնել այնտեղ Նոր Արցախ, նոր արժեքային համակարգ: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր