211652_close_icon
views-count12401 դիտում article-date 15:26 17-08-2019

Ովքե՞ր են Հայաստանի նոր բանտապետերը. aravot.am

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգում շարունակվում են կադրային փոփոխությունները, հայտնում է [url=https://www.aravot.am/2019/08/17/1060894/?fbclid=IwAR1veSOAbYvw2txRlsEPX6g_XXRCeo1re8sVNr491MpKClnXsNFMGE1RWm8]aravot.am[/url]-ը։ Արդարադատության նախարարի հրամանով 12 քրեակատարողական հիմնարկներից 8-ը նոր պետեր ունեն։ Այս մասին տեղեկացանք քրեակատարողական ծառայության կայքէջից։ «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետ է նշանակվել մասնագիտությամբ իրավաբան, 51-ամյա Հրաչյա Այվազյանը։ Նա երկար տարիներ աշխատել է դատախազության համակարգում, 2017 թվականին դատախազությունից անցել է երկարամյա ծառայության կենսաթոշակի։ [b]Արմեն Մարտիրոսյան [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0643075001566039615110038.jpg[/img] Արդարադատության գնդապետ, 54-ամյա Արմեն Մարտիրոսյանը նշանակվել է «Աբովյան» ՔԿՀ-ի պետ։ Մասնագիտությամբ ապրանքագետ Մարտիրոսյանը համակարգի հնաբնակներից է, աշխատել է տարբեր ՔԿՀ-ներում։ Մինչեւ նշանակումը՝ զբաղեցրել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալի պաշտոնը։ [b]Գեւորգ Հովհաննիսյան [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0936529001566039668200785.jpg[/img] Տնտեսագետի, այնուհետեւ իրավաբանի որակավորում ստացած, արդարադատության գնդապետ, 47-ամյա Գեւորգ Հովհաննիսյանը նշանակվել է «Սեւան» ՔԿՀ-պետ։ Նա մասնագիտական կարիերան սկսել է դատախազությունից, այնուհետեւ տեղափոխվել ոստիկանական համակարգ։ 2009 թվականին անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանության համակարգից՝ տեղափոխվելով քրեակատարողական ծառայություն։ «Արմավիր» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետն է եղել, իսկ մինչեւ «Սեւան» ՔԿՀ-ի պետ նշանակվելը՝ եղել է քրեակատարողական ծառայության ուղեկցումների բաժնի գլխավոր մասնագետ։ Մուրադ Դավթյան [img]https://st0.shamshyan.com/editor/0199407001566039701581173.jpg[/img] ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, արդարադատության գնդապետ, 58-ամյա Մուրադ Դավթյանը նշանակվել է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետ։ Դավթյանը սովորել է Մոսկվայում, ավարտել ԽՍՀՄ ՊԱԿ բարձրագույն դպրոցը։ 1991-2014 թվականներին՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության Երեւանի եւ մարզային ստորաբաժանումներում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ։ [b]ՄՀեր Անտոնյան [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0835187001566039801799165.jpg[/img] Ներքին գործերի նախարարության դպրոցն ավարտած, արդարադատության գնդապետ, 43-ամյա ՄՀեր Անտոնյանը նշանակվել է «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ։ Ոստիկանության համակարգում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ, իսկ 2019 թվականի մարտի 7-ից ոստիկանության կադրերի ռեզերվում էր։ [b]Արման Մելքոնյան [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0163713001566039849507454.jpg[/img] Այս տարվա մարտի 30-ից ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող, արդարադատության գնդապետ, 40-ամյա Արման Մելքոնյանը նշանակվել է «Արթիկ» ՔԿՀ-ի պետ։ Նա երկար տարիներ աշխատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։ Հիշեցնենք, որ արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի քրեակատարողական ծառայության պետ նշանակվելուց հետո անմիջապես ազատվեցին «Նուբարաշեն» եւ «Արմավիր» ՔԿՀ-ի պետերը։ [b]Գերասիմ Գևորգյան [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0941049001566039886287277.jpg[/img] Քրեակատարողական ծառայության հնաբնակներից, ժամանակին «Հրազդան», «Էրեբունի», «Կոշ» ՔԿՀ-ների պետ աշխատած, արդարադատության գնդապետ, 58-ամյա Գերասիմ Գեւորգյանը նշանակվել է «Արմավիր» ՔԿՀ-ի պետ։ Նշենք, որ նա 2007 թվականին անձնական զեկուցագրի համաձայն ազատվել էր քրեակատարողական ծառայությունից։ [b]Սամվել Մկրտչյան[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0738240001566039917958437.jpg[/img] 2013 թվականից կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ոստիկանությունից ազատված արդարադատության փոխգնդապետ, 43-ամյա Սամվել Մկրտչյանը նշանակվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ։ Նա երկար տարիներ աշխատել է ոստիկանության քրեական հետախուզության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություններում։ Ավելացնենք, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ, Վահան Մարգարյանը, «Հրազդան» ՔԿՀ-ի պետ Արտակ Ղազարյանը, «Կոշ» ՔԿՀ-ի պետ Լյովա Բաղդասարյանը շարունակում են աշխատել։ «Գորիս» ՔԿՀ-ի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է արդարադատության փոխգնդապետ Տիգրան Չալյանին։

Նմանատիպ նյութեր