Արտակարգ դեպք Երևանում. հարևանը վիճաբանությունը կանխելու նպատակով իր մոտ եղած ատրճանակով օդ է կրակել
Երեկ՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանութան Նոր Նորքի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Նորքի վարչական շրջանի 8-րդ զանգվածի 35 շենքի մոտ վիճաբանություն է և հնչել է կրակոց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ովքեր պարզել են, որ նշված շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել նույն շենքի բնակիչ՝ 59-ամյա Սերոբ Հ-ի և այլ անձանց միջև։
Վիճաբանության ժամանակ նույն շենքի բնակիչ՝ 34-ամյա Նվեր Օ-ն նշված անձանց միջև տեղի ունեցած վիճաբանությունը դադարեցնելու նպատակով կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ իր տան պատուհանից իրեն պատկանող «Զորակ» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակիով 1 անգամ օդ է կրակել։
Ոստիկանները Նվեր Օ-ին բերման են ենթարկել ոստիկանություն, որտեղ նա ներկայացրել է գազային ատրճանակը։
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և կռվի մասնակիցներից Սերոբ Հ-ին հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: