211652_close_icon
views-count61777 դիտում article-date 21:59 16-08-2019

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. «Մեր Էրգիր» ռեստորանային համալիրի լողավազանում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաներում Էջմիածնի շտապօգնության հերթապահ խումբը ոստիկանության Վաղարաշապատի բաժին հայտնել է, որ կանչով մեկնել են Ակնաշեն գյուղ, որտեղ «Մեր Էրգիր» ռեստորանային համալիրի տարածքում հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Ա. Խաչատրյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված ռեստորանային համալիրի լողավազանում հայտնաբերել են Արտաշատ քաղաքի բնակիչ, 44-ամյա Արմեն Բ.-ի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր և վնասվածքներ չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմեն Բ.-ի դին լողավազանում հայտնաբերել է նրա կինը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր