211652_close_icon
views-count2919 դիտում article-date 21:46 16-08-2019

Հրդեհ Այնթապ գյուղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 16-ին, ժամը 17:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Այնթապ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: ժամը 17:15-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:48-ին, մարվել՝ 17:58-ին: Այրվել են տներից մեկի տանիքը (մոտ 250 քմ), խորդանոցը` ամբողջությամբ (մոտ 10 քմ) և հարակից տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 3 քմ):
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր