211652_close_icon
views-count43170 դիտում article-date 20:39 16-08-2019

Երևանում կոտրել ու թալանել են հասարակական գործիչ, բազմաթիվ բարեգործական ակիցաների հեղինակ Մամիկոն Խուրշուդյանի ավտոմեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել Երևանում: Անհայտ անձը կամ անձինք քարով կոտրել են Հրազդանի կիրճում կայանված Honda մակնիշի ավտոմեքենայի ապակին և այնտեղից հափշտակել պայուսակ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայուսակում եղել է գումար, բանկային քարտեր, որից որոշ ժամանակ անց ավտմեքենայի տերը հատուկ կապի մջոցով նկատել է, որ ծալապակասը կա ծալապակասները Սարյան փողոցի փոստից կանխիկացնելով՝ գումար են դուրս գրում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է հասարակական գործիչ, բազմաթիվ բարեգործական ակցիաների հեղինակ Մամիկոն Խուրշուդյանին, ու ահազանգով դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ավելի վաղ հայտնել էր, որ տարիներ առաջ Դավիթաշեն վարչաան շրջանում նույն եղանակով թալանել էին Մ. Խուրշուդյանի ավտոմեքենան ու հիմա ինչպես ժողովուրդն է ասում՝ Կարկուտը ծեծած տեղն է ծեծում, կամ էլ գողներն իրնեց տեղն արել են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր