Վարչապետը Ջերմուկ չի գնա, բայց երկուշաբթի Երևանում կհանդիպի Ջերմուկի ղեկավարի, դպրոցի տնօրենների և ավագանու անդամների հետ. Վլադիմիր Կարապետյան. Tert.am
Այդպիսի միջոցառում, այցելություն չկա: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/08/16/Amulsar/3072852?fbclid=IwAR3AzVOsGiuvJMvZXPk1t7n5e9w0EcVUNnW61VyTPesXe_XocVbQepZrWYw]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք այսօր վարչապետը հանդիպելո՞ւ է Ջերմուկ համայնքի բնակիչների հետ, ովքեր դեմ են արտահայտվում Ամուլսարի հանքի շահագործմանը:
«Բայց վարչապետը նախատեսում է հանդիպում երկուշաբթի օրը: Երևանում հանդիպելու է համայնքի ղեկավարների, դպրոցի տնօրենների, ավագանու անդամների հետ, առայժմ այս ֆորմատով է նախատեսված: Այս պահին կառավարությունն ուսումնասիրում է ծավալուն փաստաթուղթը, որից հետո կանդրադառնա: Այս պահի դրությամբ՝ այսքանը»,-ասաց նա:
Ճշտող հարցին, թե հանքի շահագործմանն ընդդիմացող ակտիվիստների, բնակիչների հետ նախատեսված չէ՞ հանդիպում՝ Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Այս պահին չեմ կարող ասել, քննարկվում է»:
Մամուլի քարտուղարը նշեց, որ բազմիցս ասել են, որ սպասելու են եզրակացությանը. «Եզրակացության արդյունքները կառավարության նիստում ներկայացվել է, եզրակացությունը միանշանակ չէ, տարբեր գործողություններ է ենթադրում, դրանց շուրջ քննարկումները դեռ շարունակվում են»:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/08/16/Amulsar/3072852?fbclid=IwAR3AzVOsGiuvJMvZXPk1t7n5e9w0EcVUNnW61VyTPesXe_XocVbQepZrWYw]այստեղ[/url]