211652_close_icon
views-count27145 դիտում article-date 21:04 15-08-2019

Երևանում Աջափնյակ բաժնի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը, ավագ հրահանգիչն ու փրկարար–հոգեբանը կանխել են 39–ամյա տղամարդու ինքնասպանության փորձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ մի տղամարդ անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվելով ինքնասպան լինել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանում ԱԻՆ ՓԾ Աջափնյակ բաժնի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար, բաժնի պետի տեղակալ, փրկարար ծառայության փոխգնդապետ Սամվել Մարտիրոսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանում են նաև ԱԻՆ հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցները: Փրկարարները Ս. Մարտիրոսյանի և Աջափնյակի բաժնի ԱԻ և ՔՊ հարցերով ավագ հրահանգիչ, փրկարար ծառայության կապիտան Արտյոմ Վելյանի և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչի շնորհիվ, ճիշտ հոգեբանական բանակցությունների արդյունքում կանխել են այդ քաղաքացու ինքնասպանության փորձը: Տեղում նաև հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել հոգեբանի կողմից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ տղամարդը 39-ամյա Անդրանիկ Հ.-ն է, ով տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր