211652_close_icon
views-count37983 դիտում article-date 18:58 13-12-2016

Երևանում քաղաքացիները, իսկ հետո արդեն փրկարար հոգեբանը կանխել են 20-ամյա երիտասարդ տղայի ինքնասպանության փորձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, քաղաքացիներն ու փրկարար հոգեբանը կարողացել են Երևանում կանխել ինքնասպանության փորձը: Ժամը 13:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երիտասարդ տղան ինքնասպանություն գործելու նպատակով փորձում է Կիևյան կամրջից ցած նետվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան կարողացել են փրկել մի քանի երիտասարդ տղաներ, ովքեր վտանգելով իրենց կյանքը՝ կամրջի վտանգավոր եզրագծից ապահով վայր են տեղափոխել այդ քաղաքացուն, այնուհետև ժամանած փրկարարները ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Գարի Արղամանյանի գլխավորությամբ, կարողացել են փրկարար հոգեբան, հրահանգիչ, փրկարար ծառայության լեյտենանտ Ս. Այվազյանի պրոֆեսիոնալ գորոծղությունների արդյունքում, ով ցուցաբերել է հոգեբանական օգնություն՝ այդ տղային տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին: Օպերատիվորեն ժամանել են նաև 1-03 շտապօգնության բժիշկները, ովքեր նույնպես օգնություն են ցուցաբերել երիտասարդին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է՝ այդ երիտասարդը 20-ամյա Դավիթ Ա.-ն է: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Տիգրան Մազմանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր