Քոնոր Մակգրեգորը ծեծել է իր առաջարկած վիսկիից հրաժարված տարեց մարդուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թեթև և կիսաթեթև քաշային կարգերում Մենամարտերի բացարձակ առաջնության նախկին տիտղոսակիր Քոնոր Մակգրեգորը Դուբլինի բարում հարձակվել է այցելուներից մեկ վրա:
Իռլանդացի մարտիկը այցելել է Marble Arch Pub և բոլորին սկսել հյուրասիրել սեփական Proper Twelve ընկերության վիսկիով, սակայն այցելուներից մեկը հրաժարվել է ալկոհոլից՝ մի կողմ քաշելով առաջարկած բաժակը:
Ի պատասխան զայրացած Մակգրեգորը հարվածել է տարեցե մարդու դեմքին, իսկ երկու այցելու նրան մի կողմ են քաշել՝ թույլ չտալով շարունակել ծեծը:
Նախկին չեմպիոնի զոհը արժանապատվորեն է հարձակումը տարել՝ ձայն չհանելով և շարունակելով նստած մնալ աթոռին:
Միջադեպից հետո տարեց մարդը համապատասխան հայտարարություն է ներկայացրել Իռլանդիայի իրավապահ մարմիններին: