1557 դիտում
14:29 15-08-2019
Շիրակում նախատեսվում է ունենալ շուրջ 35 ավտոբուսային երթուղիներ
Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել մարզի միջմարզային և ներմարզային հասարակական տրանսպորտի աշխատանքներին նվիրված խորհրդակցություն:
Ինչպես տեղեկացանք Շիրակի մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի էջից, խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, նախարարության և մարզպետարանի ստորաբաժանումների և մարզի երթուղիները սպասարկող կազմակերպությունների ղեկավարներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթի անցկացման կարգի» դրույթներին վերաբերող հարցեր։
Արմեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանում միասնական երթուղային ցանց ստեղծելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ մշակվող ծրագիրը, ըստ որի նախատեսվում է ՀՀ Շիրակի մարզում ունենալ նոր երթուղային ցանց, որը կընդգրկի մարզի բոլոր բնակավայրերը սպասարկող շուրջ 35 ավտոբուսային երթուղիներ:
Նմանատիպ նյութեր
4696 դիտում
19:45 28-04-2022
Մայիսի 1-ից Երևանում ավտոբուսային նոր ուղեգծեր կգործեն, որոշ երթուղիներ կփոփոխվեն
1438 դիտում
15:26 02-06-2024
Հունիսի 2-5-ը «Թումո»-ի հարակից տարածքից կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ
Այս բաժնից
520 դիտում
19:43 30-01-2025
Փարիզում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն
850 դիտում
19:30 30-01-2025
Կդյուրացվի Հայաստանի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացը
751 դիտում
19:18 30-01-2025
Տեղի ունեցավ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական 14-րդ նիստը