Վանաձոր քաղաքում այրվել է խոտածածկ տարածք
Օգոստոսի 14-ին, ժամը 14:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի
հրաձգարանի մոտակայքում այրվում է անտառածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու
մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 15:55-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ: