Հայաստանում կբացվի Ուրուգվայի հյուպատոսություն
Հայաստանում կբացվի Ուրուգվայի հյուպատոսություն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին Հայաստանի և Ուրուգվայի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ռոդոլֆո Նին Նովոան:
«Ունենալու ենք ուրախալի մի իրադարձություն. Երևանում կբացվի Ուրուգվայի հյուպատոսությունը: Անցյալ տարի ԱՄՆ-ում մեր հանդիպման ժամանակ նախարարն ասաց, որ նման մտադրություն կա ու այս շաբաթ արդեն կունենանք նոր հյուպատոսություն»,-ասաց Զ. Մնացականյանը:
Ուրուգվայի ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոան էլ իր հերթին նշեց, որ հյուպատոսության բացումը ևս մեկ քայլ կլինի Հայաստանի ու Ուրուգվայի միջև ընկերական կապերի հաստատման համար:


