211652_close_icon
views-count22872 դիտում article-date 19:10 13-08-2019

Շարմ Էլ Շեյխ հանգստի մեկնած 10 հոգանոց հայերի խումբը հայտնվել է փողոցում. NEWS.am

Եգիպտոս հանգստի մեկնած ՀՀ քաղաքացիները հերթական խնդրի առաջ են կանգնել։[url=https://news.am/arm/news/528445.html?fbclid=IwAR16Vk7V2J42XV6sjkIBJhQ6XrvCPscXaAMZ9512nnBqRHIgIqiJ3GIabgA] NEWS.am[/url]–ին ահազանգած քաղաքացիները հայտնեցին, որ 10 օրով հանգստի մեկնած երեք ընտանիքներ Շարմ Էլ Շեյխում պարզել են, որ հյուրանոցում իրենց համար միայն 6 օրվա համար է տեղ ամրագրված և վստահ չեն՝ հետադարձ թռիչք ունեն, թե ոչ: [url=https://news.am/arm/news/528445.html?fbclid=IwAR16Vk7V2J42XV6sjkIBJhQ6XrvCPscXaAMZ9512nnBqRHIgIqiJ3GIabgA]NEWS.am[/url]–ի հետ զրույցում Եգիպտոսում մնացած զբոսաշրջիկներից Անահիտ Սերոբյանը հայտնեց, որ տուրիստական փաթեթները ամրագրել են «Info travel» տուրիստական գործակալությունում։ «Մենք 10 օրվա համար ենք վճարել, բայց երեկ հյուրանոցում ասացին, որ միայն 6 օրվա համար է վճարված, երեկվանից դրսում ենք, հյուրանոցներում ազատ տեղ չկա, երեք ընտանիք ենք՝ 10 հոգով, մեզ հետ մանկահասակ երեխաներ կան»,– ասաց մեր զրուցակիցը։ Սերոբյանի խոսքով՝ հետադարձ թռիչքը նախատեսված է օգոստոսի 17–ին, սակայն մինչ այդ հայտնի չէ, թե ինչպես է լուծվելու իրենց կեցության հարցը։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/528445.html?fbclid=IwAR16Vk7V2J42XV6sjkIBJhQ6XrvCPscXaAMZ9512nnBqRHIgIqiJ3GIabgA]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր