46013 դիտում
11:28 13-08-2019
Երևան-Սևան ճանապարհին ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի ավտոմեքենայի պայթյունի և դեպքի վայրի 3D մոդելավորումը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է օգոստոսի 2-ին Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած հայտնի գործարար Շշի Մելոյին պատկանող Range Rover մակնիշի ավտոմեքենայի պայթյունի և դեպքի վայրի 3D մոդելավորումը։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/02/1131561/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 2-ին արտակարգ ու առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Դեռևս անհայտ պայմաններում, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի ձայն էր լսվել Երևան-Սևան ավտոճանապարհի Արծվի թևերի հարևանությամբ գտնվող կամրջի հատվածում։
Պայթյունի հետևանքով վնասվել էին նշված վայրում կայանված Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկային։
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Դավիթ Սարգսյանի և Ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում աշխատել էին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել էին նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության փորձաքրեագետները։
Գ․ Շամշյանը հայտնել էր, որ Range Rover-ը պատկանում էր Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4200 դիտում
09:28 29-01-2016
Պատգամավոր Մելիք Մանուկյանի «քունը գիշերները չի տանում». «Իրավունք»
Այս բաժնից
48480 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը