4200 դիտում
09:28 29-01-2016
Պատգամավոր Մելիք Մանուկյանի «քունը գիշերները չի տանում». «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս լրատվամիջոցներն անդրադարձել էին, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը (Շշի Մելոն) քաղաքացի Արտուշ Պետրոսյանի հետ ֆինանսական խնդիրներ ունի: Վերջինս պատգամավորից դատական կարգով պահանջում է 100. 000 դոլար և 94 մլն 523 հազար դրամ: «Նման բան չկա: Փառք տանք Աստծուն, որ գոնե մեկ միլիոն չի պահանջում»,- մեզ հետ զրույցում այդ լուրերը հերքեց ԲՀԿ-ականը, այնուհետև իր կոլորիտին համապատասխան ավելացրեց. «Ոչ աշխատանքային օրով խորհուրդ կտամ էթաս մի տեղ սուրճ խմես»:
- Պարոն Մանուկյան, ՀՅԴ-ն, հավանաբար, ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմի…
- Ես ուրախ եմ դրա համար: Կոալիցիան մեծ օգուտ կտա: Ընթացքում կերեւա: Հույսը վերջում չպետք է կորցնել: Խորհուրդ կտամ՝ դու էլ հույս կապես:
- Չե՞ք մտահոգվում, որ ԲՀԿ-ին կոալիցիա մտնելու առաջարկ չի արվել:
- (Ծիծաղում է-խմբ): Գիշերներն էլ քունս չի տանում, այ ցավդ տանեմ:
- Իսկ եթե ավելի լուրջ՝ որպես ԲՀԿ պատգամավոր՝ չէի՞ք ցանկանա կոալիցիայի կազմում նաև ԲՀԿ-ին տեսնեն:
- Իսկ ինչի՞ չէի ցանկանա, թող լինի:
- Հաջորդ խորհրդարանում Ձեզ տեսնո՞ւմ եք:
- (Դարձյալ ծիծաղում է-խմբ): Ինչ էլ հետաքրքիր հարց տվեցիք: Դեռ մեր մոտ նախընտրական շրջանը չի սկսվել: Կսկսվի՝ կտեսնենք:
- Այսինքն՝ ցանկություն կա՞ օրենսդիր մարմնում նորից լինելու:
- Այո:
- Դարձյալ ԲՀԿ-ի ցուցակո՞վ:
- Այո:
- Մինչեւ սահմանադրական հանրաքվեն, լուրեր էին շրջանառվում, թե ՀՀԿ-ն անելու է ամեն ինչ, որ հաջորդ խորհրդարանում բիզնեսով զբաղվող պատգամավորներ չլինեն:
- Ես չգիտեմ՝ նրանք ինչ են ասում: Թող գա ժամանակը, մի բան կանենք, կմտածենք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1084 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1708 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»