Մեկնարկել է «Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթ» ամենամյա փառատոնը Տավուշ աշխարհում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 12-ին, Տավուշի մարզում՝ Հաղարծին վանական համալիրի բակում, հանդիսավոր բացվեց ամենամյա [url=https://www.haghartsinweek.com/]«Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթ»[/url]-ը: Ներկա էին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հյուրեր, օտարերկրացիներ:
«Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթ»-ն ամենամյա փառատոն է, որը կազմակերպվում ու կյանքի է կոչվում տավուշցի երիտասարդների կողմից։ Իր բնույթով եզակի այս միջոցառման նպատակն է ներկայացնել Հաղարծնի վանքի (X-XIII դար) հարուստ հոգևոր ժառանգությունը, հայ մշակույթի հայ մշակույթի զարգացման մեջ առանձնահատուկ դերն ու ապրող ներկան։
Շաբաթվա ընթացքում վանքի տարածքում անցկացվում են ժողովրդական արվեստի տարբեր ճյուղերի բացօթյա դասեր, ավանդական գաթայի և ուտեստների պատրաստման ցուցադրություն, ազգային պարերի ուսուցում, հրավիրյալ երգչախմբերի կողմից հոգևոր ու ազգային երաժշտության համերգներ։ Առանձին օրեր նվիրված են Հայոց բանակին և մանուկներին։
Ամբողջ շաբաթն ուղեկցվում է հոգևոր զրույցներով, եկեղեցական արարողություններով, երգեցողությամբ ու աղոթքով:
Հաղարծին վանքի տարածքը մեկ շաբաթով վերածվում է սիրո քաղաքի, ուր բոլորն ապրում ու գործում են որպես մի մեծ ընտանիք։
Հայաստանը հրաշալի է, Տավուշ-ՏաՀույսը՝ բացառիկ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի