27281 դիտում
20:50 12-08-2019
Երևանում թալանել են Փաստաբանների պալատի փաստաբանի տունը՝ հափշտակելով գումար
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 11-ին, բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 43-ամյա Ս. Դավթյանը և հայտնել, որ նույն օրը 3 ժամվա ընթացքում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու գործադրմամբ իր բնակարանի մուտքի դուռը բացել, ներս են մտել և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հասցե են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողին կամ գողերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Դավթյանը ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
26617 դիտում
21:15 01-09-2023
Երևանում թալանել են Փաստաբանների պալատի փաստաբանի Range Rover-ը. նրան պատճառվել է 1 մլն դրամի վնաս
Այս բաժնից
34475 դիտում
22:51 23-12-2024
Վանաձորի փողոցներում պարեկներին փոխարինելու են եկել Ձմեռ պապիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ