211652_close_icon
views-count1735 դիտում article-date 17:14 12-08-2019

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանն օգոստոսի 12-ինամենամսյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավարկազմի, կառուցվածաքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ: Ըստսահմանված օրակարգի՝ ներկայացվել են հաշվետու զեկույցներ հուլիս ամսվա ընթացքում կատարված աշխատանքների, տրված հանձնարարականների, ինչպես նաև բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ:Ներկայացվել է նաև նախորդ ամսվա ընթացքում ստացված գրությունների, դիմումների, թեժ գծով ստացված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը: «Մեր կարևորագույն նպատակը պետությանը և քաղաքացիներին ծառայելն է, որը պետք է իրականացնել պատշաճ կարգով և սպայի բարձր պատասխանատվության զգացումով»,-ասել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարը: Ամփոփելով խորհրդակցությունը՝ Դավիթ Բեգինյանը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ ընդգծելով առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները: [b] Մամուլի քարտուղար[/b]

Նմանատիպ նյութեր