Երկիր մոլորակին է մոտենում 20 մետր տրամագծով աստերոիդ
Ամերիկյան NASA տիեզերական գործակալության գիտնականները հայտարարել են, որ Երկիր մոլորակին էմոտենում 20 մետր տրամագծով աստերոիդ: Այն մեզ մոլորակին կհասնի սեպտեմբերի 7-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22:18-ին:
Ինչպես փոխանցում է Informing.ru-ն, երևույթն ուշագրավ է այնքանով, որ այն Երկրի մոտով կանցնի առավելագույն մոտ տարածության վրա: Սակայն գիտնականները ոչ մի վտանգ չեն կանխատեսում: Տիեզերական «հյուրը» կթռչի Նոր Զելանդիայի վրայով:
Աստերոիդը հնարավոր է եղել հայտնաբերել օգոստոսի 31-ին՝ PanSTARRS 1 ավտոմատ հեռադիտակի միջոցով՝ Հավական արշիպելագի Մաուի կղզու Խալեակալա հրաբխից վերև: