Երկիր մոլորակին վտանգավոր երկնաքար է մոտենում
Երկիր մոլորակին մոտենում է վտանգավոր երկնաքար, որի տրամագիծը կազմում է 1,3 կմ: Գիտնականների խոսքով, երկնաքարի բախումը մեր մոլորակի հետ քիչ հավանական է: NASA ամերիկյան տիեզերական գործակալության տվյալներով` երկնաքարն ավելի խոշոր է, քան Երկիր մոլորակին մինչ այդ մոտեցածները:
Աստղագետները ենթադրում են, որ հնարավոր բախման դեպքում բնակչության 1/5-ը կոչնչանա: ԱՄՆ-ի Քենեդու անվան տիեզերական կենտրոնում այժմ հետեւում են երկնաքարի շարժին: