211652_close_icon
views-count10660 դիտում article-date 21:37 10-08-2019

Արխանգելսկի մոտ հրթիռի փորձարկման ժամանակ պայթյունից զոհվել է 5 հոգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխանգելսկի շրջանի Նենոկս գյուղի մոտ Ռուսաստանի ռազմածովային ուժերի պոլիգոնում պայթյունի հետևանքով զոհվել է «Ռոսատոմի» 5 աշխատակից, 3-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: «Ողբերգությունը տեղի է ունեցել հեղուկային շարժիչ համակարգը սնուցման ինժեներա-տեխնիկական աշխատանքների ժամանակ: Հանգամանքների բերումով պայթյունի պահին «Ռոսատոմի» աշխատակիցները ստուգում էին սնուցման իզոտոպային աղբյուրները, որոնք ստեղծվել էին հեղուկային ռեակտիվ համակարգի համար», հայտնել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը: Բոլոր տուժածները հիվանդանոց են տեղափոխվել: Միջադեպից հետո Նենոկսից 40 կմ հեռավորության վրա գրանցվել է ռադիոցիոն ճառագայթման կարճատև աճ: Տեղի լրրատվամիջոցները հայտնում են, որ Արխանգելսկի և Սևերոդվինսկի դեղատներում կտրուկ աճել է յոդային դեղամիջոցների պահանջարկը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր