2813 դիտում
17:02 10-08-2019
Ղրղզստանի ՆԳՆ-ն նախկին նախագահի տանը հայտնաբերել է 11 միավոր հրազեն
Ղրղզստանի իրավապահ մարմինները երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի տանը նրան ձերբակալելու նպատակով ձեռնարկված գրոհից հետո հայտնաբերել են 11 միավոր հրազեն և ռազմամթերք, հայտնում է [url=https://tass.ru/]tass.ru[/url]-ն՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ մամուլի ծառայությանը:
«2019 թվականի օգոստոսի 8-ին Ալամեդինսկյան շրջանի Կոյ-Տաշ գյուղում ՆԳՆ աշխատակիցների կողմից նախկին նախագահ Ա. Աթամբաեւին ձերբակալելուց հետո նրա տան զննմամբ միլիցիոներները հայտնաբերել և առգրավել են տարբեր տեսակի հրազեն և ռազմամթերք․․․ Ընդհանուր՝ առգրավվել է 11 միավոր հրազեն և ռազմամթերք»,- նշված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունից հստակեցրել են, որ առգրավվել է դիպուկահար հրացան, 2 կարաբին, 4 ատրճանակ և 4 հրացան: Առգրավվել է նաև զենք, որը խլվել էր ԱԱՊԿ հատուկ ստորաբաժանման աշխատակիցներից՝ 7 միավոր 12 մմ տրամաչափի օդամղիչ հրացան՝ նախատեսված ռետինե փամփուշտներով կրակելու համար»:
Նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը ձերբակալվել է հինգշաբթի Չույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղի իր նստավայրում գրեթե մեկ օր տևած հատուկ գործողության արդյունքում:
Նմանատիպ նյութեր
23903 դիտում
18:43 12-11-2016
Հայաստանը գնում է 6 միավոր «Սմերչ», 6 միավոր ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» հրանետ. Ռազմինֆո
Այս բաժնից
10501 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am