211652_close_icon
views-count24968 դիտում article-date 13:09 10-08-2019

Ավտովթար Երևանում․ Ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց բախվել են Toyota-ն, Mitsubishi-ն և BYD-ը․ վերջինը մասամբ հայտնվել է օդում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, օգոստոսի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Գարեգին Նժդեհ փողոցում Ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց բախվել են BYD մակնիշի 520 LS 02 համարանիշի, Toyota Corolla մակնիշի 36 DM 819 համարանիշի և կայանված վիճակում գտնվող Mitsubishi մակնիշի 34 NF 276 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանի ահազանգով՝ վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր