211652_close_icon
views-count1052 դիտում article-date 12:39 10-08-2019

Երեւանում բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի․ նա հետախուզման մեջ էր

Օգոստոսի 9-ին, ժամը 14.30-ի սահմաններում, ոստիկանության ՔՀԳ վարչության ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևանի Թումանյան փողոցից հայտնաբերել և բերման են ենթարկել Ռուսաստանի Դաշնության 24-ամյա մի քաղաքացու, որը 2014թ. սեպտեմբերի 14-ից ՌԴ Նախոդկա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի կանտրաբանդա և թմրանյութի ապօրինի շրջանառություն հոդվածների հատկանիշներով: Խափանման միջոցը՝ կալանք: Տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և ՀՀ Գլխավոր դատախազությանը: Հետախուզվողը տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ:

Նմանատիպ նյութեր