211652_close_icon
views-count1890 դիտում article-date 23:26 09-08-2019

Երկուշաբթի հաղորդում կներկայացնենք BBC-ի երեկվա հրապարակման կապակցությամբ, այս երևույթի շահառուն բոլորս ենք. Ռուբեն Մելիքյան. tert.am

«Իրավական ուղի» ՀԿ համանախագահ Ռուբեն Մելիքյանը չի փոխել իր կարծիքը և շարունակում է պնդել BBC-ի երեկվա հրապարակման կապակցությամբ առանց հապաղելու քրեական գործ հարուցելու անհրաժեշտության մասին։ Նա [url=https://www.tert.am/am/news/2019/08/09/Ruben-meliqyan/3068146?fbclid=IwAR0fnQ989DZgxlJKikWjH0LRfyr0OownLVrhG5vq1KvGACWpvwVDdg4QFZQ]Tert.am[/url]-ի հետ զրույցում նշեց, որ պետք է իրականացվի Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված նյութերի նախապատրաստություն կամ քրեական գործի հարուցման շրջանակում ստուգում: «Պետք է պարզվի՝ արդյոք առկա է հանցակազմ, թե ոչ: Մեր պետությունը, իրավական համակարգը պաշտոնապես իր գնահատականը պետք է տա այդ փաստին»,- ասաց նա: Մելիքյանն արդեն իսկ իր ֆեյսբուքյան էջով հայտարարել էր, որ, «եթե քրեական գործ չհարուցվի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի բոլոր ֆորմալությունների պահպանմամբ վաղը ներկայացնելու են հանցագործության մասին գրավոր հաղորդում», բայց տեղեկացրեց, որ դեռևս հաղորդումը չեն ներկայացրել: «Չեմ համարում, որ մենք ենք այդ երևույթի միակ շահառուն, այս երևույթի շահառուն բոլորս ենք: Մենք ընդամենն այդ բոլորից մեկն ենք, որ հանձնառություն ենք ստանձնել, որ եթե չլինի, ապա մենք կլինենք: Այն բանից հետո, որ դատախազությունը որոշակի տեղեկություններ հրապարակեց, դրանք վերլուծելու կարիք կա: Ավելին՝ այսօրվա մեր լրահոսը բավական «հետաքրքիր» փաստեր էր պարունակում՝ նույն քրեական գործից որոշակի նյութեր»,- ընդգծեց Ռուբեն Մելիքյանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/08/09/Ruben-meliqyan/3068146?fbclid=IwAR0fnQ989DZgxlJKikWjH0LRfyr0OownLVrhG5vq1KvGACWpvwVDdg4QFZQ]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր