211652_close_icon
views-count2844 դիտում article-date 21:58 09-08-2019

Շողակաթում ընթանում են սուբվենցիոն ծրագրերի իրականացման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքում արդեն երկու ամիս է, ինչ սկսվել եւ ընթանում են մեծածավալ շինարարական աշխատանքներ ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Ինչպես «[url=https://armenpress.am/arm/news/allthemes/]Արմենպրես[/url]»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, 12 ծրագրերից մի քանիսն արդեն գտնվում են ավարտական փուլում, մի քանիսն ընթացքի մեջ են, իսկ Դրախտիկի 2 թաղամասերի գազատարի ներքին ցանցի կառուցման ծրագիրն էլ կմեկնարկի առաջիկայում: «Սուբվենցիոն առաջին ծրագրով ոռոգման ջրատար ցանց է կառուցվել Ծափաթաղում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 9 միլիոն 588 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: Ծրագիրը օգոստոսի 9-ի դրությամբ ավարտված է, ոռոգման համակարգը միացված է ընդհանուր ցանցին: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով գիշերային լուսավորվածության ցանց է կառուցվել համայնքի բոլոր վեց բնակավայրերում՝ Շողակաթում, Դրախտիկում, Արտանիշում, Ծափաթաղում, Աղբերքում եւ Ջիլում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 16 միլիոն 538 հազար դրամ, որի 65 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: Ներդրված միջոցներով կառուցվել է մոտ 5 կիլոմետր երկարության լուսավորվածության ցանց: Ծրագիրն ավարտված է, լուսավորվածության համակարգը միացված է ընդհանուր ցանցին: Ի դեպ, բացի, Ծափաթաղի ու Շողակաթի մեկ-երկու թաղամասերից, մեր համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերը պատմության մեջ առաջին անգամ են լուսավորվում գիշերային ժամերին: Սուբվենցիոն երրորդ ծրագրով Ջիլ գյուղի մի թաղամասում կառուցվել է խմելու ջրատարի ներքին ցանց: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 2 միլիոն 980 հազար դրամ, որի 65 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: Ծրագիրն ավարտվել է, ներքին ցանցն արդեն հանձնվել է շահագործման՝ թաղամասի բնակիչներին ապահովելով կայուն ջրամատակարարմամբ: Սուբվենցիոն չորրորդ ծրագրով խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվել Աղբերք գյուղում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 14 միլիոն 900 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները սկսվել են մեկուկես ամիս առաջ եւ գտնվում են ավարտական փուլում: Կառուցվում է օրվա կարգավորիչ երկու ջրամբար եւ շուրջ 2 կիլոմետր երկարության խմելու ջրատարի ներքին ցանց, որը շուտով կմիացվի արտաքին ցանցին, եւ այս տարվա ընթացքում հիմնովին կլուծվի գյուղի ջրամատակարարման խնդիրը, որը տարիներ շարունակ չէր կարգավորվում: Սուբվենցիոն հինգերորդ ծրագրով ասֆալտապատվում է Շողակաթ գյուղի երկրորդ եւ չորրորդ փողոցները՝ 350 գծամետր երկարությամբ եւ մոտ 2000 քառակուսի մետր մակերեսով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 24 միլիոն 300 հազար դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են ու կավարտվեն օգոստոսի վերջերին: Սուբվենցիոն վեցերորդ ծրագրով Շողակաթում կառուցվում է խմելու ջրատարի ներքին, Դրախտիկում՝ արտաքին ցանցեր: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 54 միլիոն 546 հազար դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: 31 միլիոն 343 հազար դրամի ներդրմամբ կառուցվում է Շողակաթի ինը թաղամասերի խմելու ջրատարի ներքին ցանցը, ինչի արդյունքում շուրջօրյա ջրամատակարարում կապահովվի գյուղի բոլոր տնտեսություններ համար:Դրախտիկի խմելու ջրատարի 3,6 կիլոմետր երկարության արտաքին ցանցի հիմնանորոգման երկու աղբյուրակապերի կառուցման համար հատկացվել է 23 միլիոն 203 հազար դրամ: Այս ծրագրի ավարտով էապես կբարելավվի գյուղի ջրամատակարարումը: Շինարարական աշխատանքները մեկնարկային փուլում են եւ կավարտվեն այս տարվա սեպտեմբերի վերջերին: Սուբվենցիոն յոթերորդ ծրագրով նախատեսվում է Դրախտիկ գյուղի երկու թաղամասերի գազատարի ներքին ցանցի կառուցում, ինչի արդյունքում կգազաֆիկացվի մոտ 80 բնակարան: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 15 միլիոն դրամ, որի 60 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում եւ կավարտվեն մինչեւ ձմռան սկիզբը: Թե՛ ներդրումների, թե՛ կատարված շինարարության ծավալներով Շողակաթ համայնքն աննախադեպ հաջողություններ է արձանագրում: Բնակչության համար լուծում են ստանում կենսական նշանակության այնպիսի խնդիրներ, որոնց գոյության մասին մարդիկ նույնիսկ երազել են տասնամյակներով՝ ճանապարհների, խմելու եւ ոռոգման ջրատարների, գազատարների , գիշերային լուսավորվածության ցանցերի կառուցում: Ընդհանուր առմամբ, սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար այս տարի ծախսելու ենք 137 միլիոն 852 հազար դրամ»,-ներկայացրեց Սուլիկո Շուշանյանը:

Նմանատիպ նյութեր