211652_close_icon
views-count2654 դիտում article-date 19:59 09-08-2019

Հայաստանի զինծառայողներն առաջատարն են «Խաղաղության մարտիկ» մրցույթում

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչները առաջատարն են Տավուշի մարզում ընթացող «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում: Ինչպես տեղեկացրեցին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, օգոստոսի 9-ին, ՀՀ պաշտպանության նախարարության՝ Տավուշի մարզում գտնվող լեռնային զորավարժարանում ավարտվել է մրցույթի «Մարզիկ» մրցափուլը: Մրցափուլի վարժություններն անցկացվել են երկու փուլով՝ օգոստոսի 8-ին և 9-ին: Առաջին օրը զինծառայողներն իրենց ուժերը չափել են ձգում վարժությունում, նռնակների և դանակների ճշգրիտ և հեռահար նետման վարժություններում, 100 մ վազքում և իգական սեռի ներկայացուցիչների համար նախատեսված համալիր վարժություններում: Երկրորդ օրը արական սեռի ներկայացուցիչ զինծառայողներն իրենց ուժերը փորձել են կալաշնիկով ինքնաձիգից թիրախների խոցում և այլ վարժություններում: «Մարզիկ» մրցափուլում հաղթանակ է տարել Ռուսաստանի թիմը, երկրորդ տեղում Ղազախստանի ընտրանին է, երրորդում ՀՀ Զինված ուժերի զինծառայողները: Մրցույթի ընդհանուր արդյունքներով այս պահին առաջին հորիզոնականում են Հայաստանի զինծառայողները, երկրորդում՝ Ռուսաստանի, իսկ երրորդում՝ Ղազախստանի ընտրանին է:

Նմանատիպ նյութեր