2903 դիտում
19:59 09-08-2019
Հայաստանի զինծառայողներն առաջատարն են «Խաղաղության մարտիկ» մրցույթում
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչները առաջատարն են Տավուշի մարզում ընթացող «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում: Ինչպես տեղեկացրեցին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, օգոստոսի 9-ին, ՀՀ պաշտպանության նախարարության՝ Տավուշի մարզում գտնվող լեռնային զորավարժարանում ավարտվել է մրցույթի «Մարզիկ» մրցափուլը:
Մրցափուլի վարժություններն անցկացվել են երկու փուլով՝ օգոստոսի 8-ին և 9-ին: Առաջին օրը զինծառայողներն իրենց ուժերը չափել են ձգում վարժությունում, նռնակների և դանակների ճշգրիտ և հեռահար նետման վարժություններում, 100 մ վազքում և իգական սեռի ներկայացուցիչների համար նախատեսված համալիր վարժություններում:
Երկրորդ օրը արական սեռի ներկայացուցիչ զինծառայողներն իրենց ուժերը փորձել են կալաշնիկով ինքնաձիգից թիրախների խոցում և այլ վարժություններում:
«Մարզիկ» մրցափուլում հաղթանակ է տարել Ռուսաստանի թիմը, երկրորդ տեղում Ղազախստանի ընտրանին է, երրորդում ՀՀ Զինված ուժերի զինծառայողները:
Մրցույթի ընդհանուր արդյունքներով այս պահին առաջին հորիզոնականում են Հայաստանի զինծառայողները, երկրորդում՝ Ռուսաստանի, իսկ երրորդում՝ Ղազախստանի ընտրանին է:
Նմանատիպ նյութեր
1174 դիտում
17:50 10-09-2015
«Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթում Երևանի թիմն առայժմ առաջատարն է
1661 դիտում
12:03 01-08-2019
Հայաստանում կանցկացվեն Միջազգային բանակային խաղերի «Խաղաղության մարտիկ» մրցումները
Այս բաժնից
481 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1270 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
757 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր