211652_close_icon

Հովհաննես Հայրապետյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից

views-count1874 դիտում article-date 17:56 09-08-2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Հովհաննես Հայրապետյանին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության e-gov.am պաշտոնական կայքը: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հովհաննես Հայրապետյանին ազատել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում:

Նմանատիպ նյութեր