1672 դիտում
23:01 09-08-2019
Վաղարշապատի ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օգոստոսի 8-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում կողոպուտի վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Փարաքար գյուղում մի տղամարդ բացահայտ հափշտակել էր մի կնոջ բջջային հեռախոսն ու հեռացել։ Բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց կողոպուտը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունն ու բնակության վայրը։
Համայնքային ոստիկանները նրան հայտանաբերելու միջոցառումների զուգահեռ բացատրական աշխատանք իրականացրին։
Արդյունքում դեպքից մոտ երեք ժամ անց 54-ամյա տղամարդը ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Հափշտակված բջջայինը հայտնաբերվել ու առգրավվել է՝ հետագա գործողությունների համար։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հանգամանքները պարզվում են։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
14537 դիտում
23:18 30-03-2020
Մաշտոցի ոստիկանները անձնական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը ՏԵՍԱՆՅՈՒԹ
685 դիտում
21:38 27-05-2020
Ոստիկանները գրպանահատության հերթական դեպքն են բացահայտել ու հայտնաբերել գողոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
27182 դիտում
21:50 30-04-2024
Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել