8605 դիտում
11:01 09-08-2019
Վարդավառի օրը գորգ լվանալու համար ծախսվել է մոտ 5 միլիոն դրամ․ 168.am
168.am-ը գրում է. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վարդավառի օրը՝ հուլիսի 28-ին, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցավ գորգ լվանալու արարողություն։
Ըստ Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության՝ միջոցառումը նախաձեռնել էր ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, ով, ինչպես հետո մամուլում գրվեց, ընդամենը մի քանի րոպեով էր մասնակցել իր իսկ նախաձեռնած միջոցառմանը։
[url=https://168.am/2019/08/09/1158700.html]168.am[/url]-ն Ազգային ժողովին հարցում էր ուղարկել՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե որքա՞ն գումար է ծախսվել այդ միջոցառումը կյանքի կոչելու համար։
Եվ ահա ԱԺ-ից մեզ տեղեկացնում են, որ Վարդավառի տոնի կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի նախաձեռնությամբ տեղի են ունեցել գորգերի հանրայնացման միջոցառումներ՝ գորգերի լվացում, ցուցադրություն, գորգագործության դասընթացներ։
«Վարդավառի տոնին Բաղրամյան պողոտան ժամանակավորապես երթևեկության համար փակվել է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Միջոցառման նպատակով հատկացվել է 4․941․300.00 ՀՀ դրամ»,- նշված է ԱԺ պատասխանի մեջ»։ For unique website with tons leaked videos of celebrities dirtyship.com click here . Free ASMR Onlyfans sex clips
[b]Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։[/b]
Նմանատիպ նյութեր
1108 դիտում
09:08 09-11-2022
ԱԺ բուֆետի ճաշասեղանների գնման համար ծախսվել է 5 մլն դրամ, շինաշխատանքների համար՝ շուրջ 7 մլն դրամ․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
580 դիտում
12:54 27-11-2024
Այս գիշեր Երեւանում աշխատել է 25 ձյուն մաքրող մեքենա. քաղաքապետարան
502 դիտում
12:39 27-11-2024
Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով
601 դիտում
11:34 27-11-2024
Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին. Tert.am