211652_close_icon
views-count1141 դիտում article-date 09:08 09-11-2022

ԱԺ բուֆետի ճաշասեղանների գնման համար ծախսվել է 5 մլն դրամ, շինաշխատանքների համար՝ շուրջ 7 մլն դրամ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Ազգային ժողովը պետական միջոցների հաշվին խորհրդարանի ճաշարանի ճաշասեղանների համար ծախսել է 5 մլն դրամ գումար։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ անձից գնման ընթացակարգով գնվել է չորստեղանի ճաշասեղան՝ աթոռներով։ Թվով 25 հատ սեղան է գնվել, միավորի արժեքը կազմել է 200 հազար դրամ։ Ազգային Ժողովի աշխատակազմը պայմանագիր կնքել է անհատ ձեռներեց Մանուկ Գալստյանի հետ։

Բացի այս, 6 մլն 940 հազար դրամ էլ Ազգային ժողովի աշխատակազմը ծախսել է շինարարական աշխատանքների համար։ Այսինքն՝ մոտ 7 մլն դրամ ծախսվել է ճաշարանի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով։ Նշենք, որ մինչ այս՝ հոկտեմբերին, կառավարությունը չզեկուցվող նախագծերի թվում ընդունել էր որոշում՝ ԱԺ-ին թույլ տալով արտասահմանյան գործուղումների միջոցներից 31 մլն դրամով մեկ անձից գնում կատարել խորհրդարանի բուֆետ-ճաշարանի վերանորոգման համար:

Այդ որոշման համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը նախատեսում է իրականացնել Ազգային ժողովի բուֆետ-ճաշարանի բարեկարգման եւ վերազինման աշխատանքներ՝ ապահովելով ժամանակակից պրոֆեսիոնալ կենցաղային եւ հասարակական սննդի սարքավորումներով, օդափոխման համակարգով, սրահի համար նախատեսված կահույքով եւ սպասքով: Հավելենք, որ այս պահին շինաշխատանքները դեռ շարունակվում են»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր