1547 դիտում
09:40 09-08-2019
Պակիստանում արգելել են հնդկական ֆիլմերի ցուցադրումը
Պակիստանի իշխանություններն արգելել են հնդկական ֆիլմերի ցուցադրումը, հաղորդում է [url=https://regnum.ru/news/2684952.html]Regnum[/url]-ը:
«Պակիստանում այլևս չեն ցուցադրվի հնդկական ֆիլմերը»,- ասել է երկրի վարչապետի օգնականը՝ նշելով, որ կառավարությունն աշխատում է նաև հնդկական մշակույթին առնչվող ցանկացած կոնտենտի արգելման ուղղությամբ:
Հնդկական ֆիլմերը ցուցադրվում են աշխարհի ավելի քան 90 երկրներում:
Պակիստանի որոշումը կապված է Քաշմիրի շուրջ իրավիճակի պատճառով Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունների լարվածության հետ:
Այս շաբաթ Հնդկաստանի իշխանությունները հայտարարեցին Քաշմիր նահանգի հատուկ կարգավիճակի չեղարկման մասին: Դրան ի պատասխան՝ Պակիստանի կառավարությունը հետ կանչեց դեսպանին, դադարեցրեց երկկողմ առևտուրը:
Քաշմիրը մեծամասամբ բնակեցված է մահմեդականներով: 1947թ.-ից ի վեր, երբ երկու երկրներն անկախացան, այդ շրջանը երկու երկրների հարաբերություններում հիմնական խնդիրը դարձավ:
Նմանատիպ նյութեր
3407 դիտում
15:20 01-10-2016
Պակիստանում արգելվել է հնդկական ֆիլմերի ցուցադրությունը
927 դիտում
14:00 11-09-2014
Հայաստանում մեկնարկում է հնդկական ֆիլմերի շաբաթը
1086 դիտում
16:54 23-03-2015
Մարտի 26-28-ը Երևանում կանցկացվեն հնդկական ֆիլմերի օրեր
Այս բաժնից
997 դիտում
23:54 24-11-2024
Վրաստանի ընդդիմությունը հանրահավաք է սկսել Թբիլիսիի կենտրոնում
886 դիտում
21:19 24-11-2024
Ուրուգվայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է
970 դիտում
19:01 24-11-2024
Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելու