211652_close_icon
views-count35070 դիտում article-date 17:54 08-08-2019

Ավտովթար Երևանում. Ֆուտբոլի ֆեդերացիայի հարևանությամբ բախվել են «Լամաքս գրուպ»-ի աշխատակցի BMW-ն, գեղարվեստի ակադեմիայի ամբիոնի վարիչի Honda-ն և պայմանագրային զինծառայողի Opel-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննոթյան և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 6-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 12։30-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ՝ 33-ամյա Արտակ Պ-ի վարած BMW մակնիշի 88 MX 888 համարանիշի, 55-ամյա Աբրահամ Ս-ի վարած Honda մակնիշի 35 GM 946 համարանիշի և 31-ամյա Անդրանիկ Ա-ի վարած Opel մակնիշի 35 RO 420 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Անդրանիկ Ա-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 5-ամյա Էլիզա Գ-ն և 27-ամյա Աիդա Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Արտակ Պ-ն աշխատում է «Լամաքս գրուպ» ՍՊԸ-ում, Աբրահամ Ս-ն՝ գեղարվեստի ակադեմիայի ամբիոնի վարիչ, իսկ Անդրանիկ Ա-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր