211652_close_icon
views-count1114 դիտում article-date 14:55 08-08-2019

Երկրաշարժից տուժած 61 ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը 560 միլիոն դրամ հատկացվեց

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ՝ «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառման շրջանակներում Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզպետարաններին հատկացվեց 560 մլն դրամ: Այդ գումարի շրջանակներում նախատեսվում է լուծել 61 ընտանիքի բնակարանային խնդիր: Նշենք, որ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու ճանաչված 5396 ընտանիքից (ներառում է նաև 2018 թվականին բնակարանային պայմանների բարելավման իրավունքը վերականգնած ընտանիքների թիվը) 2008-2017 թվականներին՝ մոտ 65 մլրդ. դրամ միջոցների հաշվին, լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր: Արդյունքում, դեռևս 557 ընտանիք ունի բնակարանային խնդիր, որը նախատեսված է լուծել մինչև 2020 թվականի տարեվերջ: Ներկայումս լուծման ընթացքում է գտնվում ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերի 44 ընտանիքի բնակարանային խնդիր: Մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար անհրաժեշտ 3.0 մլրդ դրամը նախատեսված է ՀՀ 2020 թվականի բյուջեի նախագծում և 2020-2022թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում:

Նմանատիպ նյութեր