211652_close_icon
views-count4233 դիտում article-date 14:29 08-08-2019

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը գործելու է Արդարադատության նախարարության ենթակայության տակ

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի ենթակայությունը հանձնվում է ՀՀ արդարադատության նախարարությանը: Ըստ որոշման՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը գործում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ենթակայությամբ, ինչը յուրահատուկ երևույթ է միջազգային պրակտիկայում։ «Միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դառնում, որ հիմնականում ազգային արխիվները գործում են մշակույթի կամ արդարադատության նախարարության ենթակայության ներքո։ Մասնավորապես, ազգային արխիվը մշակույթի նախարարության ենթակայության ներքո է գործում Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Իտալիայում, Սերբիայում և մի շարք այլ պետություններում։ Իսկ Արդարադատության նախարարության ենթակայության ներքո են գործում հետխորհրդային տարածքի մի շարք պետությունների ազգային արխիվներ, ինչպիսիք են Վրաստանը, Ուկրաինան, Բելոռուսիան։ Արցախի Հանրապետությունում նույնպես ազգային արխիվը գործում է Արդարադատության նախարարության ենթակայությամբ։ ՀՀ արդարադատության նախարարությունն ունի արխիվային գործի կառավարման փորձ, քանի որ վերջինիս ենթակայությամբ է գործում հանրապետությունում իր կարևորությամբ 2-րդ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման հանրապետական արխիվը»,- նշված է նախագծում։ Ազգային արխիվը միակ կազմակերպությունն է Հայաստանում, որն իրականացնում է ՀՀ մշակութային ժառանգության մի ամբողջական մասի՝ ՀՀ արխիվային հավաքածուի և արխիվային այլ փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման գործառույթները:

Նմանատիպ նյութեր