2002 դիտում
10:07 08-08-2019
2019-ի 1-ին կեսին ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թվի տպավորիչ աճ է արձանագրվել․ Նիկոլ Փաշինյան
Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել:
Մասնավորապես՝
Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 59.5 տոկոսով,
Չինաստանից ժամանածներինը՝ 53.5 տոկոսով,
Նիդեռլանդներից ժամանածներինը՝ 34.9 տոկոսով,
Շվեյցարիայից ժամանածներինը՝ 30 տոկոսով,
ԱՄԷ-ից ժամանածնեորինը՝ 29.7 տոկոսով,
Հունաստանից ժամանածներինը՝ 29 տոկոսով,
Իտալիայից ժամանածներինը՝ 24.4 տոկոսով,
Մեծ Բրիտանիայից ժամանածներինը՝ 22.9 տոկոսով,
Ճապոնիայից ժամանածներինը՝ 22.2 տոկոսով,
Ռուսաստանից ժամանածներինը՝ 19 տոկոսով
Շվեդիայից ժամանածներինը՝ 19 տոկոսով,
ԱՄՆ-ից ժամանածներինը՝ 15 տոկոսով,
Ֆրանսիայից ժամանածներինը 13 տոկոսով:
Ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12.8 տոկոս աճ: ԿԲ հաշվարկներով այս տարի նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են մոտ 120 միլիոն դոլար ավել գումար, քան նախորդ տարի: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է այս գումարից իր բաժինն ունենալու հայտ ներկայացնել:
Նաեւ ուզում եմ հիշեցնել, թե ինչքան կարեւոր է պատշաճ ծառայություններ մատուցելը զբոսաշրջիկներին, որպեսզի նրանք լավ տպավորություններով հեռանան Հայաստանից եւ բարձրացնեն մեր երկրի ճանաչելիությունն ու իմիջը ողջ աշխարհում»:
Նմանատիպ նյութեր
1234 դիտում
14:06 04-03-2021
Բնակչության թվի և դատավորների թվի հարաբերակցության միջազգային ստանդարտներ կան, որից մենք շատ հետ ենք. Փաշինյան
1812 դիտում
11:44 10-08-2019
2019-ի առաջին կեսին 1000 խոշոր հարկատուների վճարումների հավելաճը կազմել է 14%․ Նիկոլ Փաշինյան
10253 դիտում
21:46 25-09-2017
Գյումրու թատրոնը ամփոփում է 2017թ. առաջին կեսին արվածը և երկրորդ կեսին անելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
292 դիտում
18:50 07-05-2024
Տեղի է ունեցել «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
319 դիտում
18:38 07-05-2024
ՀՀ վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին
289 դիտում
18:25 07-05-2024
Մնացական Սաֆարյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ