4080 դիտում
09:51 08-08-2019
Գործազուրկների թիվն ավելացել է մոտ 31 հազարով․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է․ «Հայաստանում աշխատանք փնտրող քաղաքացիների մեջ կանանց թիվը բավականին գերազանցում է տղամարդկանց թվին։
Դա փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ զբաղվածության վերաբերյալ 2018-2019 թթ․ 1-ին եռամսյակի ցուցանիշները։
Ըստ կոմիտեի հրապարակած վիճակագրության, ՀՀ-ում այս տարվա 1-ին եռամսյակում որպես աշխատանքային ռեսուրս ներկայացված է 2 մլն 65 հազար 600 մարդ, որից 1 մլն 115 յազաչ 900-ը կին է, 949 հազար 700-ը՝ տղամարդ։
Իսկ 2018-ի 1-ին եռամսյակում որպես աշխատանքային ռեսուրս հաշվառված անձանց թիվն այս տարվա թվից մի փոքր պակաս է՝ 2 մլն 34 հազար 500 մարդ, որից 926 հազար 200-ը՝ տղամարդ, 1 մլն 108 հազար 300-ը՝ կին։
Նշենք, որ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ ըստ նույն աղբյուրի, ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 961 հազար 600 մարդ, իսկ ՀՀ վերջին՝ 2011-ին անցկացված մարդահամարի համաձայն, կանանց թիվը գերազանցում է տղամարդկանց թվին, 100 հազարից մի քիչ ավելի։
Այս տարի պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 253 հազար 600 մարդ, որից 152 հազար 200-ը՝ տղամարդ, 101 հազար 400-ը՝ կին։ Իսկ 2018-ին գրանցվել էր 237 հազար 600 գործազուրկ, որից 133 հազար 100-ը տղամարդ, 104 հազար 400-ը՝ կին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1223 դիտում
13:59 10-09-2020
Այս տարի աշխատատեղերն ավելացել են մոտ 6,6 հազարով. աշխատավարձը աճել է միջինը 13․8 հազարով. վարչապետ
4199 դիտում
16:12 24-11-2018
Բա կախարդական փայտիկ չի՞, որ երկրում 2 ամսում 38 հազարով գրանցված աշխատողների թիվն ավելացել է. Փաշինյան
6648 դիտում
13:26 05-05-2020
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազարով
Այս բաժնից
1039 դիտում
13:33 06-05-2024
Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան
577 դիտում
11:31 05-05-2024
Դժոխքը մի օր ավարտվելու է, իսկ իրենց չարագործությունների ռեսուրսը մի օր սպառվելու է․ Տիգրան Աբրահամյան
898 դիտում
08:58 04-05-2024
«Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»