211652_close_icon
views-count6645 դիտում article-date 13:26 05-05-2020

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազարով

Ռուսաստանի Դաշնությունում COVID-19 վիրուսով վարակվածների թիվը վերջին օրերին ավելացել է 10,102-ով։ Նոր դեպքերը հաստատվել են երկրի 83 շրջաններում։ Այսպիսով, ընդհանուր հաշվով՝ ՌԴ-ում նշված վիրուսով վարակված է 155,370 մարդ։ ՌԴ օպերատիվ շտաբի տվյալներով՝ ապաքինվել է 19,8665 մարդ, մահացել՝ 1451-ը։ Վարակվածության դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում՝ 5714, Մերձմոսկովյան շրջանում՝ 822, եռյակը եզրափակում է Սանկտ Պետերբուրգը՝ 226։

Նմանատիպ նյութեր